Մենք գնահատում ենք իրաքյան Քուրդիստանի ժողովրդի՝ հանրաքվե անցկացնելու ձգտումը. ԱՄՆ Պետդեպ

04:07 • 09.06.17

ԱՄՆ-ն կողմ է միասնական, ազատ ու դաշնային Իրաքին, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նոերտը, մեկնաբանելով Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների որոշումը՝ անկախության հանրաքվե անցկացնելու շուրջ։

«Մենք հասկանում ու գնահատում ենք Իրաքյան Քուրդիստանի ժողովրդի օրինական ձգտումները»,- ասել է նա, նշելով, որ հանրաքվեն կարող է շեղել Իսլամական պետության դեմ պայքարից։


«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Քուրդիստանի իշխանությանը, որ հանրաքվեն այս պահին կարող է շեղել կարևոր առանջնահերթությունից ՝ ԻՊ-ի հանդեպ հաղթանակից, և ըստ այդմ էլ տարածաշրջանի խնդիրների կարգավորումից»,- նշել է Նոերտը։