Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի դրամական միջոցներն, ըստ հայտարարագրի, 40 մլն դրամ են կազմում, տարեկան եկամուտները՝ 30 մլն

21:25 • 28.07.17

Գեղարքունիքի մարզպետ, նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանի դրամական միջոցները`պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 40 մլն 071,100 դրամ. այս մասին տեղեկանում ենք նրա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների հայտարարագրից:  

Տարեսկզբից մինչև մանդատը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածը ստացած եկամուտներն, ընդհանուր առմամբ, կազմել են 32 մլն 071,100 դրամ, որից 2 մլն 071,100-ը ստացել է աշխատանքի վարձատրությունից, իսկ 30 մլն-ը ստացել է նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքի, դրամական միջոցներից (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած):

Անշարժ գույքի մասով հայտարարագրում նշված է, որ Կարեն Բոթոյանը ունի մեկ բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում: Շարժական գույքի մասով Բոթոյանը գրել է, որ ունի LEXUS LX 570 մակնիշի մեքենա: