Հնդիկ տղամարդն, ում մոտ կոկորդի քաղցկեղ է հայտնաբերվել, սպանել է իրեն ծխել սովորեցրած ընկերոջը
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի բնակիչ Մասթեքիմ Ահմադը տեղեկանալով, որ իր մոտ կոկորդի քաղցկեղ է հայտնաբերվել, կատաղության պահին կրակել է գործընկերոջ ուղղությամբ, որը նրան սովորեցրել է ծխել:
Ինչպես գրում է Life.ru-ն, ոստիկանությունը ձերբակալել է 25-ամյա հանցագործին:
Ընկերներն աշխատելիս են եղել ռեստորանում, որը պատկանում է ենթադրյալ հանցագործի փեսային: Ոստիկանությանը վերջինս պատմել է, որ հանցագործությանն իրեն դրդել է ոչ միայն սարսափելի ախտորոշումը, այլև ընկերոջ տաղանդը:
Հնդիկ տղամարդու խոսքով՝ նա իրենից ավելի լավ է աշխատել և դարձել է ռեստորանի տիրոջ սիրելին: Ահմադը ատրճանակ է գրել և սկսել է կրակել սովորել:
Բժիշկը, որին կոկորդի ցավով դիմել էր Ահմադը, նրան հայտնել է, որ քաղցեղ է հայտնաբերել, որի պատճառը չափազանց շատ ծխելն է:










