Իտալիայում տիրող անոմալ շոգի պատճառով սատկում են միդիաները

22:02 • 30.08.17

Օգոստոսյան անոմալ շոգի վերջին ալիքը հանգեցրել է նրան, որ իտալական ծովային բուծարաններում բնակվող միդիաներն սկսել են զանգվածային կերպով սատկել:

Euromag-ի հաղորդմամբ՝ թանկարժեք ծովամթերքի կորուստները միջին հաշվարկով 40-45 տոկոս են կազմում: Այսպիսով, Իտալիայի խանութներում և շուկաներում արտասահմանից ներկրված խեցեմորթներ են հայտնվում, որոնք վաճառվում են իտալական ապրանքի անվան տակ:

Ինչպես նշվում է, այս ամենի մեղավորը «Լյուցիֆեր» անտիցիկլոնով պայմանավորված անոմալ շոգն է: 9 երկրում ամսվա սկզբին վտանգի «կարմիր» մակարդակ էր հաստատվել: Չեռնոգորիայում, Շվեյցարիայում, Բոսնիա և Հերսեգովինայում, Սերբիայում, Լեհաստանում, Սլովենիայում և Ռումինիայում ջերմաստիճանը հասել էր 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: