Հյուսթոնում մարդիկ հրաժարվել են հեռանալ աղետի գոտուց և մնացել են լքված կատուներին ջրհեղեղից փրկելու համար

23:57 • 30.08.17

ԱՄՆ Տեխաս նահանգում մոլեգնող «Հարվի» փոթորիկի հետևանքով տուժում են ոչ միայն բնակիչները, այլև ընտանի կենդանիները, որոնք հաճախ հայտնվում են ջրհեղեղի կենտրոնում և որոնց տարերային աղետից փախչելիս լքում են տերերը:

Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, փոթորիկի ճիրաններում լքված կենդանիներին օգնության են հասնում բարի մարդիկ, որոնք իրենց սեփական կյանքն են վտանգում կենդանիներին փրկելու համար:

Աղբյուրն օրինակ է բերում օգոստոսի 28-ին փողոցում փրկված 6 կատվի դեպքը, երբ Հյուսթոնի բնակչիչներից ոմանք հրաժարվել են հեռանալ աղետի գոտուց և մնացել ու փրկել են լքված կատուներին:

Կենդանիներին ավելի ուշ տեղափոխել են հատուկ կացարան: