Վաշինգտոնի կենտրոնում Թրամփի պատկերով հսկայական փչովի առնետ է հայտնվել (լուսանկարներ)

12:37 • 31.08.17

Վաշինգտոնի կենտրոնում գտնվող պուրակում՝ Սպիտակ տան մոտակայքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով հսկայական փչովի առնետ է տեղադրվել: Զբոսաշրջիկները և տեղացիները հավաքվել են ֆիգուրի մոտ՝ լուսանկարելով և սելֆիներ անելով դրա ֆոնին:

The Washington Post-ի հաղորդմամբ՝ 4.5 մետր բարձրությամբ «Թրամփի» հեղինակը նյույորքաբնակ Ջոն Պոստ Լին է:

«Ցանկանում էի որևէ նշանակալից բան անել: Փորձում եմ ճշմարտացիորեն արտացոլել այն՝ ինչպես է իրեն պահում այս մարդը», - ասել է Լին:

Հատկանշական է, որ Լին օրինականորեն է տեղադրել ֆիգուրը Դյուպոն Սյորքլ պուրակում՝ նախապես համաձայնեցնելով իր ակցիան Ազգային պարկերի ծառայության հետ, որը զբաղվում է պարկերի, արգելոցների, հուշարձանների և քաղաքային պուրակների հարցերով:

Ենթադրվում է, որ փչովի առնետը կգտնվի իր տեղում առնվազն մինչև հինգշաբթի օրվա ավարտ: