Թուրքիայում ևս մեկ ռուս զբոսաշրջիկ է մահացել՝ ընկնելով հյուրանոցային համարի պատշգամբից

23:48 • 31.08.17

Թուրքիայում հանգստացող ռուսաստանցի զբոսաշրջիկը մահացել է ընկնելով հյուրանոցի իր համարի պատշգամբից:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին: 35-ամյա Ալեքսեյ Նիկիտինը միջադեպից 4 օր առաջ կնոջ հետ հանգստանալու է մեկնել Անթալիա նահանգի Սիդե քաղաք:

 Ինչպես թուրքական թերթին պատմել է մահացած զբոսաշրջիկի այրին, իրենք միասին են եղել սենյակում, երբ մի պահի ամուսինը դուրս է եկել պատշգամբ մաքուր օդ շնչելու: Երբ ամուսինը երկար ժամանակ չի վերադարձել, կինը նրա հետևից պատշգամբ է գնացել և տեսել է նրան ներքևում պառկած:

 Ոստիկանության տվյալներով՝ դժբախտ պատահարի պատճառ կարող էր դառնալ նրա հարբած վիճակը: