Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղն աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում

14:07 • 31.08.17

Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղն աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում՝ միջազգային Global Firepower ընկերության համաձայն: Ռազմական պոտենցիալի հետազոտությամբ զբաղվող Global Firepower ընկերությունը վերլուծական տվյալներ է հրապարակում 2006 թվականից ի վեր։ 


Իրանը ցանկում զբաղեցրել է 21-րդ, Ադրբեջանը՝ 58-րդ, Վրաստանը՝ 82-րդ տեղը:


Վարկանշային ցանկը գլխավորել է ԱՄՆ-ն, իսկ երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանը: Ամենաուժեղ բանակների տասնյակում են ընդգրկվել Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Գերմանիայի և Եգիպտոսի զինված ուժերը: Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկվել են 133 երկրների ուժեր:


Հետազոտության ընթացքում հաշվի է առնվել 50-ից ավելի գործոն: Ինչպես նշվում է հետազոտության մեկնաբանությունում՝ ցանկի հերթականությունը կախված է ոչ այնքան ռազմական տեխնիկայի ընդհանուր թվից, որքան երկրի ռազմական հզորության հավասարակշռությունից և հասանելի զինատեսակների բազմազանությունից:


Գնահատման ընթացքում առանցքային գործոն է մարդկային ուժի թվաքանակը, այդ պատճառով մեծ բնակչությամբ երկրները, որպես կանոն, վարկանշային ցանկի ավելի բարձր հորիզոնականներում են հայտնվում: Հաշվի են առնվել նաև երկրի աշխարհագրական դիրքը, լոգիստիկ ճկունությունը և բնական պաշարների ծավալը:


Բացի այդ, ՆԱՏՕ-ի երկրները լրացուցիչ միավորներ են ստացել դաշինքի ընդհանուր ռեսուրսներից օգտվելու հնարավորության համար:

 

 

 

Մեր մասը՝