Մեյը մտադիր է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում մնալ Brexit-ից հետո

12:25 • 31.08.17

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է իր պաշտոնին մնալ Եվրամիության կազմից երկրի դուրս գալուց հետո, մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են 2022 թվականից ոչ շուտ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Այո, շատ տեսություններ են եղել իմ ապագայի առնչությամբ, որոնք ոչ մի հիմք չունեն: Ես այստեղ երկար ժամկետով եմ»,- ասել է նա Ճապոնիա կատարած այցի ընթացքում ITV News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտադիր է մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին:


«Ես այն մարդը չեմ, ով հանձնվում է դժվարությունների առաջ»,- պատասխանել է վարչապետը լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք նա մտադիր է հեռանալ պաշտոնից մինչև խորհրդարանական ընտրությունները:


Ավելի վաղ Mirror-ը, վկայակոչելով խորհրդարանականի, հայտնել էր, որ Մեյը կարող է հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից 2019 թվականի օգոստոսի 30-ին: