ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում ոչնչացվել է Քրիստափոր Կոլումբոսի կիսանդրին (լուսանկար)

13:07 • 31.08.17

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Յոնքերս քաղաքում անհայտ անձինք ոչնչացրել են 1492 թվականին Ամերիկան եվրոպացիների համար հայտնաբերած իտալացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի կիսանդրին: Այս մասին հայտնում է News 12 հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ պարկում տեղադրված պղնձապատ գիպսե կիսանդրին գցել են պատվանդանից, և այն բաժանվել է երկու մասի: Կիսանդրիի մի կտորը գտնվել է պատվանդանի տակ, իսկ մյուսը՝ հարևան բլրի վրա:

Տեղի ոստիկանության ղեկավար Չառլզ Գարդները խոստացել է հետաքննություն անցկացնել:

«Ներկա պահին սա հավանաբար երեխաների հանցավոր չարություններն են: Սակայն մենք մտադիր ենք մանրամասն հետաքննություն անցկացնել և պարզել՝ ինչ ենք կարող հայտնաբերել», - ասել է նա:

Հայտնի է, որ ԱՄՆ-ի ձախ քաղաքական ուժերը ձգտում են ոչնչացնել Կոլումբոսի հուշարձանները՝ հիմնավորելով, որ 1492 թվականին եվրոպացիների կողմից Ամերիկայի հայտնաբերումը հանգեցրել է բնիկ հնդկացիների ցեղասպանությանը:

Այսպես, տարբեր քաղաքներում Կոլումբոսի մի շարք հուշարձաններ վնասվել կամ ոչնչացվել են: