«Կարաոկեն հասարակական վայր է». այնտեղ այցելած Հայր Համբարձումը հերքում է, որ գինովցած է եղել
Մայր Աթոռի հոգևոր սպասավոր Հայր Համբարձում աբեղա Արաբյանը հերքում է, որ գինովցած է եղել նախօրեին կարաոկե ակումբում անվտանգության աշխատակիցների հետ ընդհարման ժամանակ, որն ավարտվել է ծեծկռտուքով։
«Ոչ»,-Tert.am-ի՝ գինովցած լինելու մասին հարցին ի պատասխան՝ ասաց Համբարձում աբեղա Արաբյանը:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Համբարձում աբեղային վրդովվեցրել է «հաշիվը», ինչի պատճառով էլ առաջացել է վեճը, որին ներգրավվել են նաև անվտանգության աշխատակիցները, որոնք վնասել են նրա քիթը:
Ի պատասխան հարցի, թե հոգևոր սպասավորներին թույլատրվում է ակումբներ և կարաոկե հաճախելը, Համբարձում աբեղան ասաց. «Դա հասարակական վայր է»:
Սակայն հարցին, թե կարաոկե գնացել էր երգելո՞ւ, աբեղան հարկ չհամարեց պատասխանել՝ ասելով, որ այլև չի պատրաստվում այս թեմայով խոսել:
Tert.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը որևէ մեկնաբանություն չուներ այս առնչությամբ:
«Կծանոթանամ, կհայտնենք»,-ասաց նա:
Միայն հնարավոր կարգապահական տույժերի կապակցությամբ ասաց, որ կա նման մարմին՝ Կարգապահական հանձնաժողով, որն էլ իրավասու է քննարկել նման հարցեր:










