ԻՊ-ի հարյուրավոր զինյալներ հանձնվել են Իրաքի ուժերին. The Daily Mail (տեսանյութ)

15:52 • 31.08.17

Սոցիալական մեդիաներում տեսանյութ է տարածվել, որում հավանաբար երևում է, թե ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հանձնվում Իրաքի զինված ուժերին մի քանի օր տևած թեժ մարտերից հետո, գրում է The Daily Mail-ը:


Տեսանյութում ենթադրյալ ջիհադականները ծնկի են գալիս զինվորականների առաջ։ Դա տեղի է ունենում ենթադրաբար Ալ Այադիյա բնակավայրում։


ՒՊ-ի զինյալները, անցած շաբաթ կորցնելով իրենց վերջին հենակետերից մեկը՝ Թալ Աֆարը, փախել էին Ալ Այադիյա։


Երեկ Իրաքի զինվորականները հայտարարել են, որ ծայրահեղականներից ազատագրել են Ալ Այադիյայի արևելյան մասը: 


Չնայած բնակավայրում զինյալների հստակ թիվը հայտնի չէ, Իրաքի բանակի գնդապետերից մեկի տվյալներով՝ այնտեղ մնում էին հարյուրավոր ծայրահեղականներ: