Ուզբեկստանում կանգնեցվել է Իսլամ Քարիմովի արձանը (լուսանկար)

16:17 • 31.08.17

Տաշքենդում բացվել է 2016 թվականին կյանքից հեռացած Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի արձանը: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն:


Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են երկրի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը և առաջին նախագահի կինը՝ Տատյանա Քարիմովան: Քարիմովայի խոսքով՝ Քարիմովի իշխանության սկզբում Ուզբեկստանը լի էր ներքին հակասություններով, կյանքի մակարդակով երկիրը զբաղեցնում էր նախկին ԽՍՀՄ-ում վերջին տեղերից մեկը, սակայն «առաջին նախագահին հաջողվեց երկիրը հասցնել ամբողջ աշխարհում ճանաչում ձեռք բերած երկրի մակարդակի»:


Քարիմովի արձանը տեղադրվել է առաջին նախագահի նստավայրի առաջ: Այժմ այնտեղ են լինելու Իսլամ Քարիմովի բարեգործական հիմնադրամը և նրա անվան գիտալուսավորչական հուշահամալիրը:


Իսլամ Քարիմովն Ուզբեկստանի նախագահ է դարձել 1991 թվականին: 2016 թվականի օգոստոսի 27-ին նա հոսպիտալացվել էր, օրեր անց՝ սեպտեմբերի 2-ին, մահացել:

 

Торжественная церемония открытия памятника первому Президенту Республики Узбекистан Исламу Каримову. 31 августа 2017