Քիմ Քարդաշյանը կատակել է՝ ասելով, որ իր աղջիկն ավելի լավ առաջնորդ կլիներ, քան Թրամփը
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կատակել է՝ ասելով, որ իր չորս տարեկան աղջիկը՝ Նորթ Ուեսթը, ավելի լավ առաջնորդ կլիներ, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է The Daily Mail-ը:
Այդ մասին իրապատում շոուների 36-ամյա աստղը նշել է Harper’s Bazaar Arabia-ի սեպտեմբերյան համարի համար տված հարցազրույցում:
«Ցանկացած մեկը կարող է ԱՄՆ-ն ավելի լավ ղեկավարել: Աղջիկս ավելի լավ դա կաներ»,- ասել է Քիմը:
«Մենք այնքան շատ ենք աշխատել՝ հասնելու համար այնտեղ, ուր հասել էինք, և մեր երկրում ունենալու համար այն ամենը, ինչի համար մենք այդքան հպարտ էինք, որ հիմա հետ գլորվելն ամենացավալի բանն է… Ամեն օր, երբ անհավատալի բաներ են տեղի ունենում, հաջորդ օրը մի ուրիշ բան է տեղի ունենում, որն անգամ ավելի խենթ ու ողբերգական է լինում, քան նախորդը»,- ասել է հեռուստաաստղը՝ տարուբերելով գլուխը:
Քիմը նաև նշել է, որ հաճախ իրեն գրաքննում է սոցիալական մեդիաներում՝ չնայած նրան, որ ավելի շատ է երբեմն ուզում խոսել քաղաքական հարցերի շուրջ:












