Մումբայում եռահարկ շենք է փլուզվել. մոտ 35 մարդ կարող է գտնվել փլատակների տակ (լուսանկար)
12:21 • 31.08.17
Հնդկաստանի Մումբայ քաղաքում եռահարկ շինություն է փլուզվել. ենթադրվում է, որ փլատակների տակ կարող է գտնվել 30-35 մարդ:
ANI գործակալության հաղորդմամբ՝ դեպքի վայրում իրականացվում է փրկարարական գործողություն:
Աղբյուրը մանրամասնում է, որ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հանել երեք մարդու: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:


Placeholder










