Լեհաստանում ավելի քան 20 մարդ է վիրավորվել գնացքների բախման հետևանքով

09:17 • 31.08.17

Լեհաստանի հյուսիսում երկաթուղային կայարանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքի, ինչի հետևանքով 21 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, վնասվածքներ են ստացել, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը:


Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ տեղի ժամանակով ժամը մոտ 22:00-ին: Ինչպես հայտնել է Լեհաստանի երկաթուղային ընկերության ներկայացուցիչ Միրոսլավ Շիմենեցը, ուղևորատար գնացքը, որում գտնվել է մոտ 300 մարդ, Գդինյա քաղաքից ուղևորվում էր Բելսկո-Բլայա:


Բախման հետևանքով գնացքի 11 վագոններից 7-ը դուրս է եկել գծերից:


Իշխանությունները հետաքննում են միջադեպի հնարավոր պատճառները: