Բրազիլիայում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով տասնյակ մեքենաներ են այրվել, կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

09:34 • 31.08.17

Բրազիլիայում 36 մեքենայի գրեթե միաժամանակյա բախման հետևանքով մահացել է առնվազն 2 մարդ, 20-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է news.xinhuanet.com-ը: 

Սան Պաուլու և Ռիո դե ժանեյրո քաղաքները միացնող մայրուղու վրա, ըստ նախնական տվյալների, բեռնատարը վթարի է ենթարկվել և այրվել: Առաջացած հրդեհի պատճառով ստեղծված վատ տեսանելիության պամաններում ծխի մեջ տասնյակ մեքենաներ են բախվել միմյանց ու այրվել:

Ժակարեի բնակելի տարածքի մոտակայքում բռնկված խոշոր հրդեհը հրշեջ-փրկարարները մարել են շուրջ երկու ժամ: