Հայտնի բլոգերը մեկ օրով դարձել է ԱՄՆ-ի քաղաքներից մեկի քաղաքապետ և արգելել հետերոսեքսուալների մուտքը
Հայտնի ամերիկացի YouTube-բլոգեր և կատակերգու Էլայջա Դենիելը մեկ օրով դարձել է ԱՄՆ Միչիգան նահանգի Հել քաղաքի քաղաքապետ: Այս մասին հայտնում է People-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 23-ամյա բլոգերը թողարկել է առաջին հրամանագիրը՝ հետերոսեքսուալներին արգելելով մուտք գործել քաղաք: Այս կերպ Դենիելը որոշել է ցույց տալ՝ ինչպես է գործում նախագահ Դոնալդ Թրամփի՝ մահմեդականների մուտքն արգելող հրամանագիրը:
«Սա մահմեդական արգելքի բացարձակ պատճենն է, սակայն այս դեպքում՝ հետերոսեքսուալների նկատմամբ»,- ասել է բլոգերը: Ավելի վաղ նա միասեռական ենթատեքստով էրոտիկ վեպ է գրել Թրամփի մասին՝ որպես նախագահի քաղաքականության դեմ բողոք:
Նոր քաղաքապետն իր հրամանագրի մեջ գրել է, որ քաղաքի նոր բնակիչները կարող են բազմանալ և զբաղեցնել հին բնակիչների տեղը, ահա թե ինչու ինքը որոշել է ներս չթողնել նրանց: Դրանից բացի, նա ճոխ դրամական փոխհատուցում է խոստացել «հետերոսեքսուալ գործողություններին չմասնակցելու» համար:
Նշվում է, որ Հելի բնակիչներին դուր չի եկել իրավիճակը, և նույն օրը նրանք պահանջել են նրա հրաժարականը: Դենիելը համաձայնել է և լքել իր պաշտոնը:











