Բանգլադեշի ափ է նետվել երկու տասնյակ մարմին. հազարավոր ռոհինջա մահմեդականներ փորձում են փախչել Մյանմայում սկսված բռնություններից

16:45 • 01.09.17

Վերջին երկու օրերի ընթացքում Բանգլադեշի ափ է նետվել Բիրմայում (Մյանմա) բռնություններից փախչել փորձող երկու տասնյակ փախստականի մարմին, գրում է The Daily Mail-ը:


Տասնյակ հազարավոր ռոհինջա մահմեդականներ հուսահատ փորձում են փախչել առնվազն հինգ տարվա ընթացքում Բիրմայի փոքրամասնության նկատմամբ սկսված ամենասարսափելի բռնություններից:


Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, հինգշաբթի Նաֆ գետի՝ Բանգլադեշում գտնվող հատվածի ափ է նետվել 11 ռոհինջա երեխայի և 9 կնոջ մարմին։ Չորեքշաբթի ափ է դուրս եկել երկու կնոջ և երկու երեխայի մարմին, երբ նրանց նավի վրա կրակ է բացել Բիրմայի սահմանապահ ծառայությունը:


ՄԱԿ-ում երեք աղբյուրների տեղեկություններով՝ անցած ուրբաթ օրվանից ի վեր մոտ 27.400 ռոհինջա մահմեդական Բիրմայից անցել է Բանգլադեշ:


Ռակհայն նահանգում տեղի ունեցած բախումների հետևանքով, որոնք, տեղեկությունների համաձայն, սկսվել են, երբ ռոհինջա էթնիկ խմբի ապստամբները հարձակվել են ոստիկանական անցակետերի և զինվորական բազայի վրա, սպանվել է առնվազն 117 մարդ:


Բիրմայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի անվտանգության ուժերը հյուսիսային Ռակհայնում գործողություններ են իրականացնում երկիրը «ծայրահեղական ահաբեկիչներից» պաշտպանելու համար:


Դիտորդները հայտնում են, որ փախչող ռոհինջա մահմեդականները պատմում են, որ բանակը և էթնիկ բուդդիստ կամավոր զինված խմբերը հրդեհման արշավ են սկսել՝ երկրի մահմեդական բնակչությանը դուրս հանելու համար:

 

 

 

 

Myanmar Border Guard Police officers travel in a wooden boat in the area where thousands have been forced to flee a week of violent clashes

Myanmar police guard from the roof of a truck carrying local U.N. staff as they flee from Maungdaw in Buthidaung, Rakhine State, western Myanmar during the violence

Tragedy: People gather around the bodies of 11 children and nine women who died after a boat carrying Rohingya people capsized off Bangladesh's southeastern coast, in Teknaf