Այսօրվանից Բրյուսելը հրաժարվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկ փաթեթներից
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելը հրաժարվել է մեկանգամյա օգտագործման պլաստիկ փաթեթներից: Դրանց տարածումը քաղաքի առևտրի կենտրոններում արգելվել է սեպտեմբերի 1-ից, հայտնում է RTBF-ը:
Սակայն առևտրի ցանցերի սեփականատերերին թույլատրվել է մինչև նոյեմբերի 30-ը տարածել մինչև սեպտեմբերի 1-ը գնված փաթեթները: Նոր կանոնները վերաբերում են Բրյուսելի բոլոր խանութներին:
Հաղորդվում է, որ բազմակի օգտագործման համար նախատեսված ավելի քան 50 միկրոն հաստությամբ փաթեթները հնարավոր կլինի շարունակել վաճառել գնորդներին:
Այդ քայլը բացատրվում է շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու ցանկությամբ:










