Հյուսթոնում մարդիկ շղթա կազմելով՝ փրկել են ջրհեղեղի մեջ հայտնված տարեց տղամարդու կյանքը (լուսանկարներ, տեսանյութեր)

10:57 • 01.09.17

«Հարվի» ավերիչ փոթորկի հետևանքով ամերիկյան Տեխաս նահանգի բնակիչներն աղետալի իրավիճակում են հայտնվել: Առավել վատ է իրավիճակը հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղի մեջ հայտնված Հյուսթոն քաղաքում:


boredpanda.com-ը ներկայացնում է մի լուսանկարի պատմություն, որն արվել է քաղաքի փողոցներից մեկում։ Քաղաքի բնակիչներն օգնության են հասել մի տարեց տղամարդու, որն իր ավտոմեքենայով ջրհեղեղի մեջ հայտնված ճանապարհին էր մնացել և չէր կարողանում դուրս գալ այնտեղից։


Մոտակայքում գտնվող մարդիկ համախմբվել են տղամարդուն փրկելու համար և մարդկային շղթա կազմել՝ պարանի բացակայությունն իրենց շղթայով փոխարինելով:


Ականատեսներից մեկի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդուն իրար օգնելով դուրս բերում անվտանգ տարածք:


Վերջին տվյալների համաձայն՝ փոթորկի հետևանքով մահացել է 44 մարդ: