ԿԺԴՀ-ն հեռակա կարգով մահվան է դատապարտել երկու լրագրողի՝ վիրավորական գրախոսությունների համար
ԿԺԴՀ կենտրոնական դատարանը Հարավային Կորեայից երկու լրագրողի հեռակա կարգով դատապարտել է մահվան: Այդ քայլին Հյուսիսային Կորեան դիմել է գրքի համար գրված գրախոսությունների համար, որտեղ նշվում է, որ երկրում կապիտալիզի նշաններ կան, գրում է Reuters գործակալությունը:
«Դոնա Իլբո» և «Չոսոն Իլբո» թերթերի աշխատակիցները գրախոսություն են գրել լրագրողներ Դենիել Թոդորի և Ջեյմս Փիրսոնի «Գաղտնի Հյուսիսային Կորեան» գրքի համար: Այն գրվել է երկրից փախած հյուսիսկորեացիների հետ հարցազրույցների հիման վրա և ցույց է տալիս պետության կյանքը, որտեղ կապիտալիզմի նշաններ են առկա:
Գործակալության հաղորդագրությունում նշվում է, որ գրքի գրախոսությունները տպած թերթերը վիրավորել են հյուսիսկորեացիների արժանապատվությունը՝ «կեղտոտ և ինտրիգային գրքից մեջբերումներով»:
Մահվան դատապարտվածները զրկվել են նաև բողոքարկման իրավունքից: Ինչպես նշվում է դատավճռում՝ պատիժն «անհապաղ կիրականացվի ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում»:










