Լոնդոնյան ահաբեկիչը հայտնվել է փաբում՝ Վինձորի պալատի փոխարեն. The Guardian
Օրերս Բուքինգհեմյան պալատի մոտակայքում իրավապահների վրա սամուրայի թրով հարձակված ահաբեկիչը հարձակումն իրականում պետք է իրականացներ Վինձորի պալատի մոտ, սակայն շփոթել է վայրը, գրում է The Guardian-ը:
Պարզվում է՝ ահաբեկչին սխալ է կողմնորոշել GPS նավիգատորը:
26-ամյա Մոհիսուննաթ Չոբարին հարձակումից երկու ժամ առաջ իր մեքենայով դուրս է եկել Լուտոն քաղաքից, որտեղ ապրում էր, և ուղևորվել Վինձորի պալատ՝ Վինձոր քաղաքում գտնվող բրիտանացի միապետների պալատը:
Սակայն ուղեցույցը շփոթել է հրահանգները, ինչի արդյունքում ահաբեկիչը հայտնվել է նույնանուն փաբում: Շարունակելով իր ճանապարհորդությունը՝ Չոբարին հայտնվել է Լոնդոնի կենտրոնում՝ Բուքինգհեմյան պալատի պատերի մոտ:
Հիշեցնենք, որ Չոդարին օգոստոսի 25-ին մոտեցել էր Բուքինգհեմյան պալատին և հարձակվել իրավապահների վրա։ Ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել նրան։ Նրան ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել։










