ԱՄՆ-ում տղամարդը, փախչելով ոստիկաններից, նետվել է ջուրը՝ չնկատելով շնաձկանը (տեսանյութ)
ԱՄՆ բնակիչը, ում մեքենան կանգնեցրել էր ոստիկանությունը, փորձել է թաքնվել ոստիկաններից և ժայռից նետվել է ջուրը: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը որոշ ժամանակ օվկիանոսում լողացել է շնաձկան հարևանությամբ, գրում է charlotteobserver.com-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինա նահանգի Սերֆ Սիթի քաղաքում: Ընդհանուր առմամբ, իրավախախտը երեք ժամ լողացել է ծովում: Իրավապահները ստիպված են եղել օգնության կանչել առափնյա անվտանգության ծառայությանը:
Ի վերջո, տղամարդը ձերբակալվել է:
Անօդաչու թռչող սարքից արված տեսանյութը, որը հրապարակվել է հինգշաբթի, ցույց է տալիս՝ ինչպես է 20-ամյա Զաքարի Քինգսբերին լողում շնաձկանը զուգահեռ:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը կանգնեցրել էր Քինգսբերիի մեքենան՝ այնտեղ կասկածելի իր նկատելով: Ոստիկանությունը խնդրել է ղեկին գտնվող Քինգսբերիին դուրս գալ, իսկ վերջինս մեքենայից դուրս գալուց հետո փախուստի է դիմել:










