Պուտինն ասել է, որ հոկեիստ չէ, բայց առաջին իսկ փորձից դարպասն է նետել տափօղակը (տեսանյութ)

20:05 • 01.09.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Յարոսլավլ կատարած այցի ժամանակ փորձարկել է հոկեյի մարզման համար նախատեսված մարզասարքը և առաջին իսկ փորձից դարպասի անկյունն է նետել տափօղակը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, երկրի ղեկավարը դիտարկել է օլիմպիական ուսումնարանը, որտեղ մարզվելիս է եղել «Լոկոմոտիվի» մանկական թիմը:

«Յուրաքանչյուր տղա կարող է դուրս գալ, պարապել, թե ինչպես է պետք տափօղակի հետ վարվելու, դուք հոկեիստ եք, հասկանում եք, թե ինչ է դա նշանակում»,- ասել է «Լոկոմոտիվի» ղեկավարը նախագահին: Վերջինս է ծիծաղել է և ասել, որ ինքը հոկեիստ չէ: Դրանից հետո վերցրել է մականն ու առաջին փորձից տափօղակը նետել դարպասի աջ վերին անկյունը: