ԱԺ ում հետախուզական աշխատանքները դեռևս  ընթացքի մեջ են. ԱԻ փոխնախարարը՝ ԱԺ-ում պայթուցիկի առկայության ահազանգի մասին

11:41 • 02.09.17

Այս պահին տեղում են աշխատում են ԱԻՆ և ոստիկանության ստորաբաժանումներ,դեռևս որևէ ռումբ չի հայտնաբերվել: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը՝ անդրադառանալով ԱԺ-ում պայթուցիկ լինելու հավանականությանը: Նրա խոսքով՝ԱԺ ում հետախուզական աշխատանքները դեռևս  ընթացքի մեջ են:

«ՀՀ Ազգային ժողովում ռումբի մասին ահազանգն Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է ժամը 6:56-ին: Ահազանգ է ստացվել, որ ԱԺ-ում ռումբ է տեղադրված, տեղում են ԱԻՆ և ոստիկանության ստորաբաժանումները, դեռևս որևէ ռումբ չի հայտնաբերվել»,- ասաց նա:

Դավիթ Կարապետյան, անդրադառնալով «Խոսրովի անտառ» արգելոցում կրկին հրդեհ բռնկվելուն, ասաց.«Ինչ վերաբերում է Խոսրովի անտառում կրկին բռնկված հրդեհին, ապա խոսքը փոքր խոտածածկ տարածքի մասին է, ամեն ինչ արվում է հրդեհը տարածումը կանխելու համար: Իրավիճակը վերահսկողության տակ է»,- շարունակեց Կարապետյանը:

 

 

ՀեղինակԱնի Օհանյան