Ալպերում իսպանացի լեռնագնաց է զոհվել

23:51 • 02.09.17

Ալպյան լեռնալանջերում իսպանացի լեռնագնաց է զոհվել: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իսպանական աղբյուրին, տղամարդը Գրանադա նահանգի բնակիչ էր:

 

Վերջինս լեռնալանջով ընկերների հետ իջնելիս է եղել և սայթաքել ու ընկել է ժայռեզրից:  

 

Բարդ եղանակային պայմանների պատճառով փրկարարներին չի հաջողվել բարձրացնել տղամարդու մարմինը: