Լոս Անջելեսի բնակիչները տարհանվել են տներից անտառային հրդեհների պատճառով
Լոս Անջելես քաղաքի հյուսիս-արևմուտքում բռնկված անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր ընտանիքներ սկսել են հեռանալ տներից, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը:
Տեղի իշխանությունները հրահանգել են 200 տներից բնակիչների անհապաղ հեռանալ ութ քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող հրդեհի պատճառով: Բացի այդ հրդեհի պատճառով մասամբ փակվել է 210 Freeway մայրուղին:
«Ուժեղ քամու պատճառով տարածվող հրդեհի քաոտիկ պահվածքի պատճառով մենք չենք կարող հստակ կանխատեսում ներկայացնել, թե որ շրջանները կարող են հայտնվել վտանգի գոտում»,- ասված է հրշեջ ծառայության հայտարարությունում:















