Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 67–ամյա մարդու դի. ԱԻՆ

18:12 • 02.09.17

 

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

 

Դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1950 թ. ծնված Ա. Հ.-ի դին: