«Արևիկ ազգային պարկի» հարակից տարածքում այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ

22:35 • 02.09.17

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14:41-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի հարակից տարածքում:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Մեղրիի անտառտնտեսության և «Արևիկ ազգային պարկ»-ի աշխատակիցները:

 

Մթության և ճանապարհի անանցանելիության պատճառով ժամը 19:25-ից հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

 

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում անտառտնտեսության աշխատակիցները:

 

«Արևիկ ազգային պարկ»-ի հարակից տարածքում այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ: