ԱԺ-ում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը պարզելու համար միջոցառումներ են ձեռնարկվում. ոստիկանություն (թարմացված)
12:47
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան Tert.am-ի հարցի, թե որտե՞ղ է որոնվում ռումբը՝ ԱԺ նիստերի դահլիճում, պատգամավորների սենյակներում թե այգում, նշեցին, որ ողջ ԱԺ տարածքում կատարվում են որոնողական աշխատանքներ:
Ինչ վերաբերում է ռումբի հնարավոր տեղադրման կասկածյալի կամ կասկածյալների առկայությանը, ապա հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցներ ահազանգողի ինքնությունը պարզելու համար:
_______
Սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ ԱԺ-ում ահազանգի հետ կապված այս պահին տարվում են համապատասխան աշխատանքներ:
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ի պատասխան հարցի, թե խորհրդարանի շենքում կան աշխատակազմի ներկայացուցիչներ կամ պատգամավորներ, նշեց, որ շենքում կան ԱԺ ղեկավար կազմից մի քանի հոգի, իսկ մնացածին էլ թույլ չի տրվում մուտք գործել ԱԺ շենք:
Հարցին, թեԱԺ շենքի հատկապես ո՞ր հատվածում են փնտրում ռումբը՝ այգում, աշխատասենյակներում թե դահլիճում, Արսեն Բաբայանը պատասխանեց. «ԱԺ տարածքում»










