Պուտինը երկրորդ տարին անընդմեջ չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում մասնակցել Նյու Յորքում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո՛չ, ՌԴ նախագահի մասնակցությունը չի նախատեսվում»,- ասել է նա:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կբացվի սեպտեմբերի 12-ին:
Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Պուտինը չի մասնակցել ՄԱԿ-ի ԳՎ-ին նաև անցած տարի:










