Ստոկհոլմում անհայտ անձինք կրակ են բացել և մեկ մարդու սպանել

20:49 • 02.09.17

Ստոկհոլմի հարավային Տումբա շրջանում անհայտ անձինք կրակ են բացել տղամարդու ուղղությամբ, որը մահացել է ստացած հրազենային վնասվածքից:

 

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով շվեդական մայրաքաղաքի ոստիկանությանը, անհայտ անձինք կրակոցից հետո փախուստի են դիմել դեպքի վայրից և թաքնվել: Ստոկհոլմի ոստիկանության տվյալներով՝ տուժողը 1987 թվականին ծնված քաղաքացի է: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն քիչ անց նա մահացել է:

 

Հաղորդվում է, որ կասկածյալների դեռևս չեն ձերբակալել: Ականատեսները 7-8 կրակոց են լսել, որից հետո անհայտ անձինք հեռացել են դեպքի վայրից Golf մակնիշի մոխրագույն մեքենայով: