Ուսումնասիրում ենք շուկան, որպեսզի լավագույն համակարգերը ձեռք բերենք. Դավիթ Տոնոյանը` ԱԻՆ-ի տեխնիկական հագեցվածության պակասի մասին (տեսանյութ)
Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական հագեցվածության պակաս կա և հիմա ուսումնասիրում ենք շուկան, որպեսզի լավագույն համակարգերը ձեռք բերենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ, մեկնարկել է «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով, որտեղ բացման խոսքով հանդես եկավ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և շրջեց տաղավարներով:
ԱԻ նախարարն ասաց նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերողների հետ համագործակցությունը պատշաճ մակարդակի է լինելու: Նա Հայաստանի ներուժն այդ առումով շատ բարձր գնահատեց: «Եթե շրջել եք տաղավարներով, ապա նկատել եք, որ բոլոր կազմակերպությունները ունեն հայաստանյան մաս, ներկայացուցչություն, համատեղ ձեռնարկություններ են»,-ասաց նա:









