Տեխասում հրդեհ է բռնկվել քիմիական գործարանի տարածքում (տեսանյութ)

11:22 • 02.09.17

Ամերիկյան Տեխաս նահանգում գտնվող Arkema քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել, հայտնում է CNN-ը:


«Հարվի» փոթորկի ազդեցության գոտում գտնվող գործարանում հինգշաբթի երկու պայթյուն էր որոտացել:

Պատուհասած ջրհեղեղը խախտել է գործարանի աշխատանքը: Arkema-ն շարունակում է անհասանելի մնալ լրատվամիջոցների համար:

Հեռուստաալիքը հաղորդում է, որ գործարանի տարածքից շարունակում է կրակ ու ծուխ երևալ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» փոթորկի պատճառով ամբողջությամբ հեղեղվել է Հյուսթոն քաղաքը: «Հարվին» դարձել է ԱՄՆ տարածքում վերջին 12 տարվա ընթացքում ամենահզոր փոթորիկը՝ 2005 թվականին գրանցված «Կատրին» փոթորկից հետո: «Հարվիի» հզորությունը 5-բալանոց համակարգով չորս բալ է կազմել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: