Ինչ նվերներ է հանձնել Պուտինը Սի Ցզինպինին Չինաստան կատարած այցելության ժամանակ
Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը այցելել են չինական ազգային արհեստների ցուցադրությունը, ինչպես նաև նվերներ փոխանակել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Պուտինը չինացի առաջնորդին սաթից պատրաստված նկար և նեֆրիտից պատրաստված լապտեր է նվիրել, իսկ Սի Ցզինպինը ՌԴ ղեկավարին գրասեղան և չինացի զինվորի արձանիկ է նվիրել:
Պուտինը Չինաստան է ժամանել ԲՐԻԿՍ-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) գագաթնաժողովին մասնակցելու համար: Այսօր ՌԴ ղեկավարը բանակցություններ է վարել Չինաստանի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել է երկկողմ համաձայնագրերի կատարման ընթացքը:
Զրույցից հետո նախագահները նվերներ են փոխանակել, ապա ցուցահանդեսի այցելել, որտեղ չին առաջնորդը Պուտինին պատմել է ցուցանմուշների մասին:









