Արգենտինական բանտում սպանել են թմրանյութեր տեղափոխող աղավնուն

14:05 • 03.09.17

Արգենտինայի ոստիկանությունը կրակելով սպանել է աղավնուն, որն օգտագործվել է Սանտա Ռոսա քաղաքում գտնվող բանտի բանտարկյալներին թմրանյութեր առաքելու համար: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով բանտի ղեկավարությանը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ աղավնուն նկատել են, երբ նա մոտենալիս է եղել բանտի տարածքին: Ոստիկանները կրակ են բացել թռչնի վրա, այնուհետև փոքր պարկ հայտնաբերել մարմնին, որի մեջ եղել են հաբեր, մարիխուանա և հիշողության քարտ: 

Նշվում է, որ 2013 թվականին քրեակատարողական ծառայությունը հայտնել է այն մասին, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները հատուկ վարժեցված աղավնիներ են օգտագործում թմրանյութեր տարածելու համար: 

Հատկանշական է, որ այդ աղավնիներից որոշները կարող են օրական մինչև 15 առաքում իրականացնել: