Չինաստանում փրկարարները 9 ժամ տևած գործողությունների արդյունքում դուրս են բերել 50 մետր խորությամբ հորն ընկած փոքրիկին (լուսանկարներ)

22:45 • 03.09.17

 

Չինաստանի Սիան քաղաքում փրկարարները 50 մետր խորությունից դուրս են բերել նեղ հորն ընկած մեկ ու կես տարեկան փոքրիկին:

Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցը, երեխայի փրկության գործողությունների տասնյակից ավելի Էքսկավատոր է մասնակցել, իսկ փրկարարական գործողությունները ավելի քան 9 ժամ են տևել:

 Նշվում է, որ երեխան տատիկի և պապիկի հետ զբոսնելիս է եղել, երբ հորն է ընկել, ինչից հետո գոգավորությունը մասամբ ծածկվել է հողով՝ երեխային շնչելու համար մի փոքր տեղ թողնելով միայն:

Փրկարարական գործողությունների ժամանակ ծնողներն անընդհատ անունով կանչել են երեխային, որպեսզի վերջինս քնով չընկնի: Այդ ընթացքում հսկայական փոս է փորվել, որտեղից էլ հաջողվել է դուրս բերել փոքրիկին: Նրան հոսպիտալացրել են թեթև վնասվածքներով: