Ռուս գործարարը դարձել է սիգար ծխելու աշխարհի առաջնության չեմպիոն
Սեպտեմբերի 1-3-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում յոթերորդ անգամ անցկացվել է ծխելու աշխարհի առաջնությունը, որում հաղթող է ճանաչվել ռուս գործարար Ալեքսանդր Շագայը: Այս մասին հայտնում է Фонтанка.ру կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Cigar Smoking World Championship կոչվող մրցույթի մասնակիցները մրցել են պարզելու համար՝ ով է կարող մյուսներից երկար անդադար ծխել մեկ սիգար: Այսպես, 3 ժամ 6 րոպե և 15 վայրկյան արդյունքով ռուս մասնակիցը համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Առաջնության կանոնների համաձայն՝ մասնակիցները պետք է մեկ րոպեում կտրեին և ծխեին սիգարը՝ առավելագույնը երկու լուցկու միջոցով: Մրցույթի ընթացքում թույլ է տրվել ոգելից խմիչքներ օգտագործել:
Նշվում է, որ Շագայն արդեն երկրորդ անգամ դարձել է այս առաջնության հաղթողը:









