Բյուրականին հարակից անտառում հրդեհ է բռնկվել. հրդեհաշիջման աշխատանքներին են միացել անտառտնտեսության աշխատակիցներն ու հարակից գյուղերի բնակիչները
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության աշխատակիցներ և հարակից գյուղերից բնակիչներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:









