Ուխտավորները հրաժեշտի պտույտ են կատարել Քաաբայի շուրջ. Մեքքայում ավարտվել է ամենամյա հաջը
Սաուդյան Արաբիայում անցկացվող ամենամյա հաջի ուխտագնացությունն այսօր ավարտվել է Քաաբայի շուրջը կատարած հրաժեշտի պտույտով և դևին քարկոծելու ծիսակարգով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, արարողության ավարտից հետո բոլոր ուխտավորները պաշտոնապես «հաջի» տիտղոս են ստանում: Դևին քարկոծելը Հաջի ծիսակարգերից մեկն է և խորհրդանշում է Իբրահիմ մարգարեի գործողությունները, ով քարերով քշել էր սատանային:
Այս տարի հաջին 2 մլն մուսուլման է մասնակցել: Նշվում էր, որ ամենատարեց ուխտավորը 104-ամյա ինդոնեզուհին էր, ով 211 000 այլ ուխտավորի հետ Ինդոնեզիայից ժամանել էր Մեքքա:
Նախօրեին հաղորդվում էր, որ Մեքքայում առնվազն 39 ուխտավոր է մահացել, որոնց մեծ մասը քրոնիկ հիվանդությունների սրման պատճառով:









