Բամբասանք է ու հորինվածք. Տիգրան Բալայանը՝ վրացական իշխանությունների կողմից Սերգեյ Մինասյանի՝ ՀՀ դեսպանի նշանակման ագրեմանը չտալու մասին
Դեսպանների նշանակումն ու հետկանչը կարգավորում է Սահմանադրությամբ և օրենքներով. այսպես արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մամուլում հրապարակված տեղեկատվությանը, ըստ որի՝ Վրաստանի իշխանությունները հրաժարվում են տալ Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում ՀՀ դեսպանի նշանակման ագրեմանը։
«Մնացածը բամբասանք է ու հորինվածք»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վրաստանի իշխանությունները համառորեն հրաժարվում են Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում ՀՀ դեսպանի նշանակման ագրեմանը տալ՝ ըստ էության հայտարարելով, որ նա իրենց համար անցանկալի անձ է: «Վրաստանի իշխանությունները լուրջ կասկածներ ունեն, որ նա ներկայացնելու է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը»,-գրում է թերթը:










