Երևանում մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել մետրոպոլիտենի 38-ամյա աշխատակցին, ով վնասվածքներից մահացել է

11:13 • 06.09.17

Սեպտեմբերի 6-ի գիշերը մետրոյի գնացքը Երևանում վրաերթի է ենթարկել աշխատակցին:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Քննչական կոմիտե ահազանգ է ստացվել նույն օրը՝ ժամը 00:15-ին:

«Նախնական տվյալների համաձայն՝ ժ.00.15-ին, մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է 1979թ ծնված տղամարդուն, ով նույնպես նույն մետրոպոլիտենի աշխատակից է»,-ասացին ՔԿ-ից:

Լրատվական բաժնի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված տղամարդը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Կատարվում է քննություն: