Tert.am-ը աշխատանքի է հրավիրում փորձառու գովազդային գործակալի
Tert.am լրատվական գործակալությունը աշխատանքի է հրավիրում փորձառու գովազդային գործակալի։
Աշխատանքային պարտականությունները՝
- Որոնել առցանց լրատվամիջոցներում գովազդով հետաքրքրված անձանց,
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ հասկանալու համար պոտենցիալ գովազդատուների շրջանակը,
- Առկա և պոտենցիալ գովազդատուներին տեղեկատվություն տալ Tert.am-ի հնարավորությունների, փիլիսոփայության և մրցակցային առավելությունների մասին,
- Պատասխանատու լինել գործընկեր ընկերությունների/գովազդատուների հետ պայմանագրերի շուրջ բանակցությունների համար:
Պահանջվող որակավորումները՝
- Բարձրագույն կրթություն գովազդի, մարքեթինգի կամ նմանատիպ այլ ոլորտում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ առցանց լրատվամիջոցների գովազդի կամ նմանատիպ այլ ոլորտում,
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն,
- Պետք է լինի շփվող անձ՝ ուժեղ հաղորդակցական հմտություններով:
Վարձատրություն/աշխատավարձ՝ ֆիքսված 120.000 դրամ (զուտ) և գործարքներից ստացվող տոկոսներ:
Դիմումի ընթացակարգերը՝
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել CV-ն hr@tert.am հասցեով:
Դիմումի վերջնաժամկետը 2017 թվականի սեպտեմբերի 10-ն է:










