Սանկտ Պետերբուրգում Նևա գետից դուրս են հանել ջրահեղձ եղած հայ տղամարդու դի

12:25 • 06.09.17

Սանկտ Պետերբուրգ քաղաքի փրկարարները Նևա գետից դուրս են բերել ջրահեղձ եղած տղամարդու դի, որը ծնունդով Հայաստանից է:

Ինչպես նշում է nevnov.ru կայքը, քաղաքի իրավապահ մարմիններն այժմ պարզում են տղամարդու մահվան հանգամանքները: Աղբյուրը մանրամասնում է, որ դուրս բերված դիի վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել:

Հայտնի է նաև, որ ծնունդով Գյումրիից տղամարդը Սանկտ Պետերբուրգ էր եկել Կրասնոդարի երկրամասից. նրա մոտ հայտնաբերվել է գնացքի տոմս: Նրա մոտ եղել են նաև փաստաթղթեր ու 2 բջջային հեռախոս: