«Կանաչ» երկնաքարը վախեցրել է Կանադայի բնակիչներին (տեսանյութ)

21:36 • 06.09.17

Կանադայում մի քանի նահանգների բնակիչներին միաժամանակ վախեցրել է կանաչ լույս առկայծող գնդաձև մարմինը, որը երկնակամարով անցել է սեպտեմբերի 4-ի երեկոյան:

Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, թռչող երկնաքարով տեսանյութերը համացանցում են տեղադրել Ալբերտա և Բրիտանական Կոլումբիա նահանգների բնակիչները:

Ականատեսներից ոմանք վստահ են, որ վերջնական արդյունքում երկնաքարն ընկել է Բրիտանական Կոլումբիայի Նելսոն քաղաքի մոտակայքում:

Մյուսները պնդում են, որ երկնաքարը պայթել է երկնքում՝ չհասնելով երկրին: Նրանք վստահեցնում են, որ ուժեղ ճայթյուն են լսել, որը չէր կարող ուրիշ ինչ-որ բանի ձայն լինել, եթե ոչ երկնային մարմնի պայթյուն: