Ֆրանսիայում կինը դպրոց է տարել 7-ամյա որդուն ու մեկնել Աֆրիկա՝ հանգստի

14:35 • 06.09.17

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում յոթ տարեկան երեխան իր երեկոն անցկացրել է ոստիկանությունում, քանի որ նրա ծնողներն անսպասելիորեն մեկնել են Աֆրիկա՝ հանգստանալու: Այս մասին հայտնում է La Depeche-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջին ուսումնական օրը մայրը դպրոց է տարել երեխային, այնուհետև մեկնել Թունիս: Կնոջ խոսքով՝ երեխայի հայրը, որից նա ամուսնալուծված է, պետք է վերցներ երեխային երեկոյան:

Ավելի ուշ պարզվել է, որ երեխայի հայրն այդ պահին նույնպես հանգստանալիս է եղել մեկ այլ աֆրիկյան պետությունում՝ Տոգոյում:

Չկարողանալով կապվել ծնողների հետ՝ ուսուցիչները ստիպված են եղել դիմել իրավապահ մարմիններին:

Պորտալը նշում է, որ արդյունքում երեխային ոստիկանությունից վերցրել են նրա բարեկամները: Երեխայի հայրը խոստացել է ավելի լավ հոգ տանել նրա մասին, սակայն՝ միայն Աֆրիկայից վերադառնալուց հետո: Տղամարդը չի հայտնել իր վերդադարձի հստակ ամսաթիվը: