«Իրմա» փոթորիկն ավելի վտանգավոր է դառնում. Ֆլորիդայում, Պուերտո Ռիկոյում ու Վիրջինյան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուժգնության ամենաբարձր՝ 5-րդ կատեգորիայի «Իրմա» փոթորկի մոտենալու պատճառով արտակարգ դրություն է հայտարարել Ֆլորիդայում ու ամերիկյան այլ տարածքներում՝ Պուերտո Ռիկոյում և Վիրջինյան կղզիներում, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
The Guardian-ը նշում է , որ «Իրմա»-ն երբևէ Ատլանտյան օվկիանոսում ձևավորված ամենահզոր փոթորիկն է ու շատ ավելի վտանգավոր է օրերս Տեխաս նահանգը պատուհասած ու 60 մարդու մահվան պատճառ դարձած «Հարվի»-ից:
Հայտնի է, որ «Իրմա»-ն շարժվում է դեպի Պուերտո Ռիկո, Դոմինիկյան Հանրապետություն, Հաիթի և Կուբա: Ենթադրվում է, որ հանգստյան օրերից հետո այն կհասնի նաև Ֆլորիդա: Վտանգի գոտում բնակվող մարդիկ արդեն շտապում են առաջին անհրաժեշտության պարագաներ, սննդի ու խմելու ջրի պաշարներ կուտակել, քանի որ փոթորկի գալուց հետո չեն կարողանա տնից դուրս գալ:
Աղբյուրը մանրամասնում է, որ փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 295կմ/ժ-ի: Նշվում է, որ 5-րդ մակարդակի փոթորիկները հազվադեպ են լինում: Դրանք ուղեկցվում են մահաբեր քամիներով, տեղատարափ անձրևներով ու ջրհեղեղներով: Համեմատության համար նշվում է, որ ավերիչ «Հարվի»-ն ուժգնության 4-րդ մակարդակն ուներ:
The Daily Mail-ը հավելում է, որ ներկայում Կարիբյան ծովում գտնվող «Իրմա»-ն այնքան հզոր է, որ այն ֆիքսում են նույնիսիկ երկրաշարժերի գրանցման համար նախատեսված սարքերը:

#Barbuda in the eyewall now pressure dropping 1mb a minute. With 128 mph wind gusts. #Irma pic.twitter.com/giqLJMfYON
— Brad Panovich (@wxbrad) September 6, 2017
















