ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռը վաղ առավոտյան հետախուզական թռիչք է իրականացրել Բյուրականի հրդեհի գոտում

09:44 • 06.09.17

Հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր:  

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք: 

Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող:

Հիշեցնենք, որ կիրակի օրը հրդեհ էր բռնկվել Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում, և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են առ այսօր։