Հռոմի պապի ինքնաթիռը փոխել է ուղղությունը՝ խուսափելով Ատլանտյան օվկիանոսում մոլեգնող «Իրմա» փոթորիկից

20:41 • 06.09.17

 

Հռոմի պապի ինքնաթիռը Կոլումբիա մեկնելիս շեղվել է երթուղուց «Իրմա» փոթորկի պատճառով, որը շարժվում է դեպի ամերիկյան Ֆլորիդա նահանգը:

Ինպես տեղեկացնում է Life.ru-ն, սրբազան քահանայապետը ուղևորությունն իրականացնում է իտալական Alitalia ավիաընկերության օդանավում, որը մեկնել է Հռոմի Լեոնարդո դա Վինչիի անվան  միջազգային օդանավակայանից՝ ուղղություն վերցնելով դեպի Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա: Այնտեղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպելու է երկրի իշխանությունների հետ:

Պապական պատվիրակությունը Կոլումբիայում 6 օր է անցկացնելու:

Հիշեցնենք, որ օդերևութաբանները ամերիկյան ափերին մոտեցող «Իրմա» փոթորիկն ամենահզորն են անվանել Ատլանտյան օվկիանոսում առնվազն վերջին 10 տարում: